«Լինում են, չեն լինում մի աղջիկ ու մի տղա. նրանք միասին ցանկանում էին ավելի լավը դարձնել աշխարհը…» խորագրով նկարչական Õ
2011-04-19
Եվրոպական հանձնաժողովը հայտարարում է «Գենդերային հավասարություն» թեմայով 4-րդ միջազգային նկարչական մրցույթի մեկնարկը՝ «Լինում են, չեն լինում մի աղջիկ ու մի տղա. նրանք միասին ցանկանում էին ավելի լավը դարձնել աշխարհը…» խորագրով:
Մրցույթին կարող են մասնակցել 8-10 տարեկան այն երեխաները, որոնք ՀՀ քաղաքացիներ են, ապրում և սովորում են Հայաստանում:
Նկարը պետք է լինի A4 ֆորմատի թղթի մի կողմում: Մասնակցի անունը, ազգանունը, հայրանունը, ինչպես նաև հասցեն, դպրոցը և դասարանը նշվում են թղթի հակառակ կողմում: Մասնակիցը, ցանկության դեպքում, կարող է վերնագրել նկարը: Վերնագիրը պետք է լինի հինգ տողի սահմաններում՝ պատկերված նկարի կողմում: Հաղթող ճանաչված մասնակցին կտրամադրվի մրցանակ՝ 1000 եվրոյի չափով: Հաղթող ճանաչված նկարներով կտպագրվեն գրքույկներ, որոնք կտրամադրվեն մասնակից երկրների դպրոցներին:
Նկարները պետք է ներկայացվեն Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության «Նկարչական մրցույթ»-ին մինչև ս.թ. մայիսի 20-ը հետևյալ հասցեով՝ Ֆրիկի 21, Երևան 0002, Հայաստան /մուտքը՝ Պռոշյան փողոցից/: