Պաշտոնական այց Ռումինիա

2011-04-19

Ռումինիայի կրթության, գիտության, երիտասարդության և սպորտի նախարար Դանիել Ֆուներիուի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ապրիլի 20-22 պաշտոնական այցով կգտնվի Ռումինիայում: Այցի ընթացքում նախարարը պաշտոնական հանդիպում կունենա Ռումինիայի կրթության, գիտության, երիտասարդության և սպորտի նախարար Դանիել Ֆուներիուի, Գիտական հետազոտությունների ազգային մարմնի  նախագահ Դրագոշ Չուպարուի հետ:  Կստորագրվի «Գիտական և տեխնոլոգիական համագործակցության համաձայնագիր»:
Նախարար Արմեն Աշոտյանը կայցելի Բուխարեստի համալսարան և հանդիպում կունենա ռեկտոր Ֆլորիան Պոպայի հետ, ինչպես նաև Բուխարեստի Կարոլ Դավիլա բժշկական և դեղագործական համալսարանում կհանդիպի ռեկտոր Իոան Պընզարուի հետ: Նախատեսված է նաև այցելություն Ռումինիայի Խորհրդարան և հանդիպում Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանի հետ:
Այցի շրջանակում նախարարը կհանդիպի Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթև վարդապետ  Հակոբյանի եւ Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի, Բուխարեստի միօրյա դպրոցի ուսուցիչների և աշակերտների, Ռումինիայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ, ինչպես նաև կայցելի Հայոց թանգարան, Մշակույթի տուն, Արարատ և Նոր կյանք պարբերականներ, Արարատ հրատարակչություն:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։