Բողոքի պիկետ` նախարարի և ուսանողների մասնակցությամբ

2011-04-26

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ապրիլի 23-24 գտնվել է Ավստրիայում, որտեղ հանդիպումներ է ունեցել  Վիեննայում սովորող հայ ուսանողների հետ: Նախարարն Ավստրիայի հայ համայնքի հետ մասնակցել է Քրիստոսի հարության` Սուրբ Զատիկի արարողություններին և Հայոց Մեծ եղեռնի 96-ամյակին նվիրված միջոցառումներին:
Նախարար Արմեն Աշոտյանը  Վիեննայում սովորող հայ ուսանողների հետ միասին մասնակցել է Վիեննայի Սուրբ Ստեֆանի տաճարի մոտ կազմակերպված Հայոց Մեծ եղեռնի 96-ամյակին նվիրված բողոքի պիկետին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։