Համաձայնագիր կրթական հաղորդումների վերաբերյալ
2011-05-10
Մայիսի 11-ին, ժամը 1300-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կստորագրվի Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում կրթական, մշակութային, մանկապատանեկան, գիտական, հայոց լեզվի և պատմության հաղորդումների բազմազանությունն ապահովելու վերաբերյալ համաձայնագիր:
Համաձայնագիրը կստորագրեն ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:
Հատուկ դպրոցներին՝ հատուկ ուշադրություն
2011-05-06
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական խորհրդի անդամների hետ: Հանդիպման ընթացքում ամփոփվել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, մասնավորապես թիվ 11, 12 և 18 հատուկ դպրոցներում ծագած սուր իրավիճակների հաղթահարմանը միտված միջոցառումների արդյունքները:
Նախարարը նշել է, որ կադրային, ինչպես…
Աջակցություն երիտասարդ գիտնականներին
2011-05-06
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2010» մրցույթի հաղթողներին դրամաշնորհի վկայագրերի հանձնման արարողությունը:
Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության մրցույթը այս տարի առաջին անգամ իրականացվել է, ՀՀ պետական բյուջեից գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում: Մրցույթը նպատակ ունի խրախուսել գիտության տարբեր…
Տնօրենների հավաստագրման քննություններ
2011-05-06
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով 2011 թվականի մայիսի 17-ից Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում /հասցե` ք. Երևան, Կենտրոն, Հանրապետության 73/ կմեկնարկեն հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննությունները: Քննությունները կազմակերպվելու են երկու փուլով՝ գրավոր և բանավոր, որոնք տեղի կունենան տարբեր օրերի ընթացքում:…
ՀՀ պետական բուհերը նաև խոշոր հարկատուներ են և վճարել են ավելի քան 741 մլն.
2011-05-06
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2011 ֆինանսական տարվա առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաև ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները, որոնք առաջին եռամսյակում, բարեխիղճ կատարելով պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունները, հայտնվել են այդ ցուցակում: Առաջին հազարում են 14 բուհ…












