Շնորհանդես
2011-05-12
Մայիսի 13-ին, ժամը 1400-ին «Եվրասիա» միջազգային համալսարանում կներկայացվի «էլեկտրոնային բիզնես մագիստրոսական ծրագրի» շնորհանդեսը: Շնորհանդեսին կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Սոցիոլոգիական հետազոտության արդյունքների ներկայացում
2011-05-12
Մայիսի 13-ին, ժամը 1100-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանը և վերլուծաբան Վահե Գալստյանը կներկայացնեն “Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտի ներկա իրավիճակի և Բոլոնիայի գործընթացի համատեքստում բարեփոխումների իրականացման ընթացքի սոցիոլոգիական հետազոտության” արդյունքները:
Հետազոտությունը կատարել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Այ Փի Էս Սի»…
Նախարար Արմեն Աշոտյանը պատասխանել է Panorama.am-ի թղթակցի հարցերին
2011-05-12
«Դեկտեմբերի 30-ին, իմ հրամանով հաստատվել էր «Կրթության համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012 թվականների միջոցառումների համալիր ծրագիրը, որում ներառված էին 16 միջոցառում: Հարկ եմ համարում նշել, որ բոլոր ուղղություններով էլ աշխատանքներն ընթանում են և արդեն առկա են որոշակի արդյունքներ, մասնավորապես հաստատվել է «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական)…
Կրթական թեմաները Հանրայինի եթերում
2011-05-11
ՀՀ կրթության ու գիտության նախարարության և Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի միջև այսօր կնքվել է համաձայնագիր, որի նպատակն է Հանրային հեռուստաընկերության և ռադիոյի եթերում կրթական, մշակութային, մանկապատանեկան, գիտական, հայոց լեզվի և պատմության հաղորդումների բազմազանության ապահովումը: Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի…
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2011-05-11
Մայիսի 12-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության…












