ՀՀ պետական բուհերը նաև խոշոր հարկատուներ են և վճարել են ավելի քան 741 մլն.

2011-05-06

ՀՀ պետական եկամուտների  կոմիտեն հրապարակել է 2011 ֆինանսական տարվա առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաև ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները, որոնք առաջին եռամսյակում, բարեխիղճ կատարելով պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունները, հայտնվել են այդ ցուցակում: Առաջին հազարում են 14 բուհ և կրթական ծառայություն մատուցող կազմակերպություն, որոնց մեջ առաջատարը Երևանի պետական համալսարանն է /106-րդ տեղ/ 155 մլն. վճարման ցուցանիշով: 
Հաջորդում են Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանը /116-րդ տեղ/ և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը/220-րդ տեղ/ համապատասխանաբար 146 մլն. և 77 մլն. ցուցանիշներ:
Ընդհանուր առմամբ ցանկում ընդգրկված կրթական կազմակերպություններն առաջին եռամսյակում պետական բյուջե են մուծել ավելի քան 741 մլն. դրամ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։