Ի գիտություն ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների
2011-05-13
Հարգելի գործընկերներ,
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար քննություններին որպես դիտորդ մասնակցելու, ինչպես նաև լուսաբանելու համար խնդրում ենք հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ս/թ մայիսի 13-ից 17-ը գրանցվել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունում:Գրանցման համար անհրաժեշտ…
Հայաստանը՝ ISF–ի անդամ
2011-05-12
Դպրոցականների միջազգային սպորտային ֆեդերացիայի՝ ISF–ի նախագահ Անդրեա Դելպեն պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանի դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիան անդամակցել է «Դպրոցականների միջազգային սպորտային ֆեդերացիային»: Հետայսու Հայաստանի դպրոցական թիմերը հնարավորություն կունենան մասնակցել ISF–ի կողմից կազմակերպվող սպորտային միջոցառումներին :
«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ
2011-05-12
ՀՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում ս/թ մայիսի 20-ին, ժամը 1400-ին կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների` հանրակրթական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու մասին հարցերը:
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ՍԼՈՎԱԿԻԱՅՈՒՄ
2011-05-12
Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի Հանրապետության դեսպանությունը /նստավայրը Մոսկվա/ հայտագիր է ներկայացրել ուսանողների, դոկտորանտների, դասախոսների և գիտաշխատողների 2011-2012 ուսումնական տարվա փոխանակումների վերաբերյալ:2011-12 ակադեմիական տարվա համար դիմումների ընդունման վերջնաժամկետը 2011թ. մայիսի 15-ն է, իսկ 2011-12 ամառային ուսումնական կիսամյակի համար` մինչև 2011թ. հոկտեմբերի 31-ը:
Ծրագրի մանրամասներին կարող են ծանոթանալ
Նկարչական մրցույթ «Սպորտը կյանք է»
2011-05-12
Սիրիայի Արաբական Հանրապետության ԲԱԱՍ պիոներական կազմակերպությունը հայտարարում է մանուկների նկարչական գործերի միջազգային հինգերորդ ցուցահանդես-մրցույթ՝ «Սպորտը կյանք է» կարգախոսով: Աշխատանքի ներկայացման վերջնաժամկետը ս.թ. մայիսի 15-ն է: Մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ www.Syrian Pioneers. Org.sy կայքից:












