Այս անգամ ևս նախարարը երաշխավորել է արդար և օբյեկտիվ քննություններ
2011-05-17
Երևանի թիվ 114 ավագ դպրոցում այսօր մեկնարկել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար քննությունների հանձնման երկրորդ փուլըÖ‰ Քննություններին մասնակցության հայտ են ներկայացրել 1066 հավակնորդ: Այս փուլում հավակնորդները քննությունները կհանձնեն երկու օրում՝ նախ գրավոր, ապա հաջորդ օրը՝ բանավոր: Մեկնարկի առաջին օրը քննության էին ներկայցել 94 հավակնորդ: ՀՀ…
2010-2011 ուսումնական տարվա ՀԿՏՀ վիճակագրական տվյալներն ու հանրակրթական ուսումնական հաստատությունների ցանկերը
2011-05-16
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հրապարակել է 2010-2011 ուսումնական տարվա Հանրակրթության կառավարման տեղեկատվական համակարգի վիճակագրական տվյալներն, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների ցանկերը, որտեղ նշված են դրանց հասցեները, համարները, կրթական ծրագրի աստիճանը, հեռախոսահամարներն ու էլեկտրոնային փոստի հասցեները:
Համադպրոցական ինտելեկտուալ խաղերի փառատոն
2011-05-16
Տեղի է ունեցել համադպրոցական ինտելեկտուալ խաղերի փառատոնի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են Երևան քաղաքի վարչական շրջանների ավագ դպրոցների թիմերը: Միջոցառմանը մասնակցել և պարգևները հանձնել են ՀՀ կրթության և գիտության նախարար Ա.Աշոտյանը, Երևանի փոխքաղաքապետ Տ.Մարգարյանը և ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կ.Ավագյանը: Նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով ինտելեկտուալ փառատոնի մասնակիցներին,…
Ուսման հրավեր
2011-05-13
Մոսկվայի քաղաքացիական ավիացիայի պետական տեխնիկական համալսարանը հրավիրում է սովորելու: Ընդունելության կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ mstuca.ru կայքից












