Համաշխարհային մարտահրավերների նախաձեռնություններ - 2012

2011-07-18

2012 թվականի հունիսի 15-ից 17-ը կայանալու է «Համաշխարհային մարտահրավերների նախաձեռնություններ» 2012 միջոցառումը, որին կարող են մասնակցել ավագ դպրոցների 16-19 տարեկան աշակերտները:
Միջոցառման ընթացքում աշակերտներին հնարավորություն է ընձեռվելու 24 ժամվա ընթացքում տալ իրենց լուծումն այնպիսի համաշխարհային խնդիրներին, ինչպիսիք են ջրային ռեսուրսների տնտեսում, սննդի թափոնների կրճատում և այլն:

Մրցույթ «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի» ռեկտորի թափուր պաշտոնի համար

2011-07-18

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության…

Կրթական համագործակցության զարգացման միտումներ

2011-07-15

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային: Ողջունելով հյուրին` նախարարը նշել է, որ կարճ ժամանակահատվածում դեսպանին հաջողվել է նոր մակարդակի բարձրացնել հայ-ուկրաինական համագործակցությունը, ակտիվ կապեր հաստատել հասարակական կյանքի տարբեր բնագավառներում: Նախարարը հույս է հայտնել, որ երկու պետությունների համագործակցության արդյունքում…

Կմշակվի ազգային համապարփակ ծրագիր

2011-07-15

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով պաշտոնապես ամրագրել են երկու կողմերի համագործակցությունը` ուղղված դպրոցական կրթական համակարգի համար Մարդու իրավունքների ուսուցման գործողությունների ազգային համապարփակ ծրագրի մշակմանը: Մինչ ստորագրման արարողությանն անցնելը`  նախարար Աշոտյանը…

Ստորագրվեց համագործակցության հուշագիր

2011-07-15

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող/ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր, որով պաշտոնապես ամրագրել են երկու կողմերի համագործակցությունը`ուղղված դպրոցական կրթական համակարգի համար Մարդու իրավունքների ուսուցման(ՄԻՈՒ) գործողությունների ազգային համապարփակ ծրագրի մշակմանը: Ըստ հուշագրի պայմանների` դպրոցական համակարգում կիրականացվի…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։