Ինտելեկտուալ սեփականության օլիմպիադա

2011-07-25

Ռուսաստանի ինտելեկտուալ սեփականության ֆեդերալ ծառայությունը ս.թ. սեպտեմբերին բարձր դասարանների աշակերտների  համար կազմակերպում է ինտելեկտուալ սեփականության օլիմպիադա, որին կարող են մասնակցել նաև ՀՀ դպրոցականները:   
Օլիմպիադային մասնակցության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.olimpiada-rgiis.ru կայքը:
Կից ներկայացնում ենք բարձր դասարանների աշակերտների  համար կազմակերպվող ինտելեկտուալ…

Արա Ավետիսյանը նշանակվել է ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար

2011-07-22

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի 2011 թվականի  հուլիսի  22-ի թիվ  703-Ա որոշմամբ՝ Արա  Ավետիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով դադարեցվել է Ոստանիկ Մարուխյանի լիազորությունները «Հայաստանի  պետական   ճարտարագիտական համալսարան»  պետական ոչ առևտրային  կազմակերպության ռեկտորի…

Կայացավ հանրապետական ընդունող հանձնաժողովի անդրանիկ նիստը

2011-07-22

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նախագահությամբ այսօր կայացել է պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011-2012թթ. ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) հանրապետական ընդունող հանձնաժողովի անդրանիկ նիստը: Ողջունելով և արդյունավետ աշխատանք ցանկանալով հանձնաժողովին՝ նախարարը նշել է, որ սահմանված ժամկետում պետք է ամփոփված և…

Համագործակցության ընդլայնման նոր հեռանկարներ

2011-07-22

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Թիան Չանչունի հետ: Ողջունելով դեսպանին՝ նախարարը նշել է, որ լայն թափով են զարգանում մեր երկու երկրների միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում և կրթության ու գիտության ոլորտում ևս առկա են…

Հաստատվել է պետական հավատարմագրման նոր կարգը և չափանիշները

2011-07-21

ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30 N 978-Ն և N  959-Ն որոշումներով համապատասխանաբար հաստատվել են Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական  ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգը և Հայաստանի Հանրապետության մասնագիտական կրթության հավատարմագրման չափանիշները: Ուժը կորցրած է ճանաչվել  Հայաստանի Հանրապետության…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։