Հրամաններ՝ հանրակրթական ծրագրերի կասեցման և նախազգուշացման վերաբերյալ

2011-07-15

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով կասեցվել է «Ուսուցիչների ստեղծագործական վարպետանոցներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջնակարգ /լրիվ/  ընդհանուր  կրթական ծրագրով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողությունը: Նախարարի այլ հրամաններով նախազգուշացվել և հայտնաբերված խախտումների վերացման համար երկամսյա ժամկետ է սահմանվել հետևյալ ընկերությունների՝ 

«Վամհեր» ՍՊԸ /տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ…

Թափուր պաշտոնների համար հայտարարվել է մրցույթ

2011-07-14

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում և Ադիս Աբեբայում գտնվող Աֆրիկայում կարողությունների ձևավորման ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ինստիտուտում առկա թափուր պաշտոնների համար հայտարարել է մրցույթ:
  Համապատասխան որակավորում և աշխատանքային փորձ ունեցող թեկնածուները պետք  է գրանցվեն www.unesco.org/employment կայքում: Կից ներկայացնում ենք թափուր աշխատատեղերի վերաբերյալ նյութերը:

 

Հուշագիրը կստորագրեն ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան

2011-07-14

Հուլիսի 15-ին, ժամը 1115 -ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի միջև համագործակցության հուշագրի» ստորագրման պաշտոնական արարողությունը:
Հուշագիրը կստորագրեն ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան:
Արարողությանը…

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ

2011-07-14

ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.   
1.«Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի…

Կիսամյակային արդյունքներ՝ կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի

2011-07-14

Ամփոփվել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատված «Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012 թվականների միջոցառումների համալիր ծրագրի» կիսամյակային արդյունքները:
Ստորև ներկայացված է ամփոփ տեղեկանք կատարված աշխատանքների վերաբերյալ:

.

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։