FLEX ծրագրի 2011-12 ուսումնական տարվա մրցույթ
2011-08-17
«Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ» կազմակերպությունը ԱՄՆ պետդեպարտամենտի կրթական և մշակութային բաժնի դրամաշնորհային ծրագրով իրականացնում է ապագա առաջնորդների փոխանակման ծրագիր (FLEX- Future Leaders Exchange)` Հայաստանի և ԱՊՀ երկրների դպրոցականների համար:
Ծրագրին կարող են մասնակցել 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտները: Նրանց հնարավորություն կտրվի մեկ տարի ուսուցանել ամերիկյան դպրոցներում` ապրելով ամերիկյան ընտանիքներում:
FLEX ծրագրի 2011-12 ուսումնական տարվա մրցույթի համար աշակերտների հավաքագրումն ու գրանցումը կսկսվի սեպտեմբերի 12-ից:
Կից ներկայացվում է մրցույթի անցկացման ժամանկացույցը` ՀՀ մարզերում և մայրաքաղաքում: