Վերապատրաստվել են «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչները

2011-08-23

2001 թվականից, համագործակցելով ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ, Մարդու իրավունքների հայկական դպրոցի (ՄԻՀԴ) կողմից իրականցվում է «Հասարակագիտություն» առարկան դասավանդող ուսուցիչների վերապատրաստում: Այս տարվա դասընթացներին մասնակցել են 27 դպրոցների 55 ուսուցիչներ՝  հանրապետության 9 մարզերից և Երևանից:
Ուսումնական գործընթացը բաղկացած է մեկամսյա առկա և 11 ամսյա հեռակա դասընթացից:

Ծրագրի շրջանակում, դպրոցներին աջակցելու նպատակով, կազմակերպվել են նաև այցելություններ այն դպրոցներ, որտեղ աշխատում են վերապատրաստվող ուսուցիչները: Ուսման ընթացքում սովորողների համար դասախոսություններ են կարդացել ՄԱԿ-ի, Կրթության ազգային ինստիտուտի, Գնահատման և թեստավորման կենտրոնի, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի և այլ իրավապաշտպան հասարակական կազմակերպություների փորձագետներ: Դասընթացների ավարտին մասնակիցները հանձնել են քննություններ և ստացել վկայականներ :

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։