Օգոստոսյան խորհրդակցություններ

2011-08-23

Ուսումնական տարին նախապատրաստված սկսելու, հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների հետ կրթական գործընթացին առնչվող կազմակերպական և մեթոդական խնդիրները քննարկելու նպատակով՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակացույցը: Համաձայն հրամանի՝  օգոստոսի 24-29-ը հանրապետության մարզերում և Երևանում կանցկացվեն ուսուցիչների և տնօրենների խորհրդակցություններ:

Մեկնարկը կտրվի Լոռու մարզից: Օգոստոսի 24-ին  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Վանաձորում կհանդիպի մարզի դպրոցների տնօրենների ու ուսուցիչների հետ:Հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ հանդիպելու, խորհրդակցություններին մասնակցելու, տեղում  իրավիճակին ծանոթանալու և չլուծված խնդիրների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով     կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով  մարզեր կգործուղվեն  կրթության և գիտության նախարարի տեղակալներ Մ.Մկրտչյանը և  Կ.Հարությունյանը, նախարարության հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանը:
Նախարար Արմեն Աշոտյանն օգոստոսի 29-ին կմասնակցի նաև մայրաքաղաքի դպրոցների տնօրենների և ուսուցիչների խորհրդակցությանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նույն հրամանով   մարզերում առարկայական սեկցիոն պարապմունքներ անցկացնելու նպատակով կրթության ազգային ինստիտուտի մասնագետների ներգրավմամբ կազմավորվել է երեք խումբ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։