ԿԳՆ. Կրկնությունը գիտության մայրն է
2011-08-26
Զերծ մնալով ընդդիմախոսների կողմից առաջարկվող ՀՀ կրթության և գիտության նախարարությանն ոչ հարիր բանավեճի մակարդակից, կրկին հանրության ուշադրությունն ենք հրավիրում մեր առաջին հայտարարության մեջ արծարծված մտահոգություններին: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը զերծ կմնա նաև ՄԻՊ ինսիտուտը վարկաբեկելու որևէ դրսևորումից, որովհետև այն իր կայացման ու զարգացման համար աջակցության և փայփայման կարիք ունի:
Կրկին հավաստում ենք մեր պատրաստակամությունը մասնագիտական ծառայություններ տրամադրելու վերաբերյալ:
Օգտվելով առիթից` տեղեկացնում ենք, որ այսօր Տավուշի մարզում տեղի է ունեցել օգոստոսյան հերթական խորհրդակցությունը հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ:












