Միասնական ընթացակարգով

2011-08-25

  Նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթական հաստատությունների այն ուսանողները, ովքեր ուսումնական հաստատություն ընդունվել են  հիմնական կրթության հիմքով,  2011-2012 ուսումնական տարվանից սկսած, հանրակրթական առարկաների ավարտական քննությունները հանձնելու են հանրակրթական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար սահմանված ընթացակարգով՝ գնահատման և թեստավորման կենտրոնի կազմած թեստերով:

 Նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթական ծրագիր իրականացնող ուսումնական  հաստատությունների  տնօրեններին ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից հանձնարարական է տրվել՝ դիմորդներին հրամանագրելուց առաջ վերոնշյալի մասին տեղեկացնել նրանց:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։