ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ /Կորեայի Զարգացման Ինստիտուտ/

2011-09-30

Կորեայի Զարգացման Ինստիտուտի (KDI) Հանրային քաղաքականության և կառավարման դպրոցի կողմից տրամադրվում են կրթաթոշակային տեղեր Զարգացման քաղաքականության (MDP) և Հասարակական քաղաքականության (MPP) մագիստրոսական աստիճաններ ստանալու նպատակով: Կրթաթոշակների հետ մեկտեղ արտասահմանյան ուսանողներին տրամադրվում է նաև ֆինանսական աջակցություն՝ կեցության, սննդի և այլ անհրաժեշտ ծախսերը հոգալու նպատակով:
 Ցանկացողները պետք է առցանց լրացնեն դիմում-հարցաթերթիկները www.kdischool.ac.kr կայքէջում և սուրհանդակային փոստով ուղարկեն հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը.
•դիմում,
•անձնագրի պատճենը,
•բակալավրի դիպլոմը և հավելվածը՝ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,
•երկու երաշխավորական նամակ,
•երկու լուսանկար,
•անգլերեն լեզվի իմացությունը հաստատող վկայական,
•Տեղեկանք աշխատանքի վայրից (առկայության դեպքում):

Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն անգլերեն լեզվով մինչև ս.թ. հոկտեմբերի 26-ը Կորեայի Զարգացման Ինստիտուտ:
Հասցե՝    The Office of Admissions
KID School of Public Policy and Management
87 Hoegiro, Dongdaemun-gu,
Seoul 130-868, South Korea

E-mail: admissions@kdischool.ac.kr
Homepage: www.kdischool.ac.kr
Tel: 822-3299-1281
Fax: 822-3299-1223
 Լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել  ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան, Կառավարության 3 շենք, VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64)

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։