Մագիստրոսական և ասպիրանտական կրթաթոշակային ծրագրեր
2011-10-25
Ճապոնիայի քաղաքական ուսումնասիրությունների ազգային ինստիտուտի հանրային և արտաքին հարաբերությունների գրասենյակը կազմակերպում է մագիստրոսական (Masters) և ասպիրանտական (Ph.D.) կրթաթոշակային ծրագրեր` երիտասարդ լիդերներ, քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, ճապոներեն լեզու և մշակույթ մասնագիտացումներով:
Ծրագրերով հետաքրքվողները գրանցվելու համար կարող են այցելել www.grips.ac.jp կայքը: Մագիստրոսական և ասպիրանտական կրթաթոշակային ծրագրերի պայմանների և…
Աշնանային արձակուրդ
2011-10-24
Հոկտեմբերի 24-ից հանրապետության հանրակրթական դպրոցներում մեկնարկել է աշնանային արձակուրդը: Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված 2011-12 թվականների ուստարվա պլանի’ դպրոցականների աշնանային արձակուրդը, բացառությամբ առաջին դասարնցիների, կտևի մեկ շաբաթ` hոկտեմբերի 24-ից հոկտեմբերի 30-ը ներառյալ: Առաջին դասարանցիների համար աշնանային արձակուրդը նախատեսված է երկու շաբաթ` հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 6-ը ներառյալ:
Ստացել են հավաստագիր
2011-10-24
ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով 2011թ. հոկտեմբերի 21-ին հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննության գրավոր և բանավոր փուլերը դրական արդյունքներով հանձնած հավակնորդներին տրվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք` հավաստագիր:
Գործընթացը կազմակերպվել է համաձայն «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ կետի և …
Կրթության առանձնահատուկ պայմաններին վերաբերող հարցերը` կոլեգիայի նիստում
2011-10-21
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր հրավիրվել է ՀՀ ԿԳ նախարարին կից կոլեգիայի նիստ, որտեղ քննարկվել և հավանություն է տրվել օրակարգային հիմնական հարցին` «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին առաջարկը: Հարցի…
Հավաստագրման քննությունների 3-րդ փուլը` հոկտեմբերի 21-ից
2011-10-21
Այսօր մեկնարկել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների հավաստագրման 3-րդ փուլը: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի ձեռքբերման համար 3-րդ փուլի առաջին քննությունը տեղի է ունեցել Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում: Հանրակրթական դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների 3-րդ փուլին մասնակցելու հայտ են ներկայացրել 339 հավակնորդներ, որոնցից առաջին…












