Բոլոնիայի գործընթացով պայմանավորված հիմնական ինստիտուցիոնալ փոփոխություններն արվել են

2011-10-28

 ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է Մամուլի ազգային ակումբում կազմակերպված «Բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումները Հայաստանում. մարտահրավերներ, արդյունքներ, հեռանկարաներ» թեմայով քննարկմանը:Անդրադառնալով Բոլոնիայի գործընթացի շրջանակում ընթացող բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումներին, ՀՀ կրթության և գիտության նախարարը նշել է, որ  ըստ Բոլոնիայի քարտուղարության  2010 թվականի զեկույցի,  բարեփոխումների իրականացման արդյունավետությամբ…

Կարևորվել է կրթության եվրոպական որակի և ստանդարտի ապահովումը

2011-10-28

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Մոնպելիեի ակադեմիայի ռեկտոր Քրիստիան Ֆիլիպին և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մոնզելեկին: Ողջունելով հյուրերին` նախարարը կարևորել է կրթության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության  ամրապնդումը: Նշելով, որ մեր պետությունը կարևորում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեությունը, նախարարն ընդգծել է.«Մենք շահագրգիռ ենք,…

Ասուլիս

2011-10-28

Հոկտեմբերի 31-ին, ժամը 1200-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժովի նախագահ Արտուշ Ղուկասյանի  ասուլիսը մասնագիտական խորհուրդների կազմավորման կարգի և գիտական պարբերականներին ներկայացվող նոր պահանջների վերաբերյալ:

Ստացել են հավաստագիր

2011-10-28

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով 2011թ. հոկտեմբերի 26-ին  հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննության գրավոր և բանավոր փուլերը դրական արդյունքներով հանձնած հավակնորդներին տրվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք` հավաստագիր /ցուցակը կցվում է/:

.

Նոր հեռանկարներ` Հայաստան-Ռուսաստան կրթական համագործակցության

2011-10-27

ՀՀ նախագահի Ռուսաստանի Դաշնություն կատարած պետական այցի շրջանակում Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և ՌԴ կրթության և գիտության նախարար Անդրեյ Ֆուրսենկոյի աշխատանքային հանդիպումը: Երկու երկրների նախարարները քննարկել են կրթության և գիտության ոլորտում համագործակցության ներկա վիճակն ու ընդլայնման հեռանկարը:  Կարևորվել է միջազգային, մասնավորապես…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։