«ՀՀ վարչապետի գավաթի» մրցաշար

2011-11-02

2011թ.նոյեմբեր ամսին «Գիտակների հայկական ասոցիացիա» և «Քաղաքացիական ծառայողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունները ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ կազմակերպում են «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարը զանգվածային լրատվամիջոցները ներկայացնող թիմերի միջև:
Կանոնակարգն ու  ձևաթուղթը` կից ֆայլում:

Բուհերի և ավագ դպրոցների համագործակցությունն ապացուցում է իր արդյունավետությունը

2011-11-02

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել է Երեւանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոց, որը այս տարվա մայիսին մեկնարկած  վերակառուցման աշխատանքներից հետո այսօր հանդիսավոր պայմաններում վերաբացվել է: Շնորհավորելով ներկաներին` նախարաը նշել է.«Ամիսներ առաջ ԿԳՆ-ի նախաձեռնությամբ սկսված առաջատար բուհերի և ավագ դպրոցների…

Կարևորվել են հայ-ամերիկյան կրթական նոր նախաձեռնություննները

2011-11-01

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում  ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆֆերնին: Ողջունելով հյուրին` նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Նախարարը բարձր է գնահատել հայ- ամերիկյան համագործակցությունը կրթության ոլորտում և շեշտել, որ մեր երկրում իրականացվող ամերիկյան կրթական ծրագրերը…

Ստացել են հավաստագիր

2011-11-01

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով 2011թ. հոկտեմբերի 28-29-ին  հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննության գրավոր և բանավոր փուլերը դրական արդյունքներով հանձնած հավակնորդներին տրվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք` հավաստագիր /ցուցակը կցվում է/:

Հուշագրի ստորագրում

2011-11-01

Նոյեմբերի 1-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ»հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը կստորագրեն համագործակցության հուշագիր` ուսուցիչների վերապատրաստման, ուղեցույցների և մեթոդական ձեռնարկների մշակման,  դպրոցական և զանգվածային   միջոցառումների կազմակերպման վերաբերյալ: ՀՀ կրթության և գիտության նախարարութունը  և «Հայաստանի պատանեկան նվաճումներ»կազմակերպությունը համատեղ աշխատանքի արդյունավետ փորձ…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։