Ստացել են հավաստագիր
2011-10-24
ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով 2011թ. հոկտեմբերի 21-ին հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննության գրավոր և բանավոր փուլերը դրական արդյունքներով հանձնած հավակնորդներին տրվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք` հավաստագիր:
Գործընթացը կազմակերպվել է համաձայն «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ կետի և ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 12-ի թիվ 1579-Ն որոշմամբ հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու, քննության կազմակերպման, անցկացման կարգի»: Հավաստագրված անձանց ցուցակը կցվում է: