Հուշագիր` միտված աշակերտի նախաձեռնողականությանը
2011-11-01
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր նախարար Արմեն Աշոտյանը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ»հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը ստորագրել են համագործակցության հուշագիր` ուսուցիչների վերապատրաստման, ուղեցույցների և մեթոդական ձեռնարկների մշակման, դպրոցական և զանգվածային միջոցառումների կազմակերպման վերաբերյալ: Ողջունելով նախաձեռնությունը` ՀՀ կրթության և գիտության նախարարը հուշագրի շրջանակում կարևորել է հատկապես դպրոցական ծրագրում …
Բուհ-դպրոց` համագործակցության արդյունքներ
2011-11-01
Նոյեմբերի 2-ին, ժամը 1100-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կայցելի Երևանի Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոց /հասցե. Խանջյան 9/, որտեղ ԵՃՇՊՀ-ի հետ համագործակցության արդյունքում ավարտվել են դպրոցի վերակառուցման աշխատանքները:
Գիտական հրատարակություններին ներկայացվող պահանջները կխստացվեն
2011-10-31
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյանը լրագրողներին ներկայացրել է ԲՈՀ-ի մասնագիտական խորհուրդների կազմավորման կարգը և գիտական պարբերականներին ներկայացվող նոր պահանջները:
Արտուշ Ղուկասյանը նշել է, որ վերջին ամիսներին ԲՈՀ-ի գործունեությունը եղել է կառավարության ուշադրության կենտրոնում:
Հուշագրի ստորագրում
2011-10-31
Նոյեմբերի 1-ին, ժամը 1100-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը կստորագրեն համագործակցության հուշագիր` ուսուցիչների վերապատրաստման, ուղեցույցների և մեթոդական ձեռնարկների մշակման, դպրոցական և զանգվածային միջոցառումների կազմակերպման վերաբերյալ:
Ստացել են հավաստագիր
2011-10-29
ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով 2011թ. հոկտեմբերի 27-ին հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննության գրավոր և բանավոր փուլերը դրական արդյունքներով հանձնած հավակնորդներին տրվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք` հավաստագիր /ցուցակը կցվում է/:












