Հուշագրի ստորագրում
2011-11-01
ՀՀ կրթության և գիտության նախարարի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ»հասարակական կազմակերպության կողմից վավերացվող հուշագրով նախատեսվում է ապահովել համագործակցություն հետևյալ ոլորտներում`
1. Ըստ անհրաժեշտության` հանրակրթական ուսումնական հաստատություններում դասավանդվող, ինչպես նաև նոր առարկաների դասավանդման նպատակով ուսուցիչների շարունակական վերապատրաստում,
2. Դասագրքերի, ուղեցույցների, մեթոդական ձեռնարկների, օժանդակ այլ նյութերի մշակում, տպագրում և տրամադրում,
3. Ուսուցիչներին սեմինարների, դասախոսությունների և այլ ձևերով դասավանդման նոր մեթոդների և հմտությունների փոխանցում,
4. Աշակերտների հետ դասարանական և արտադասարանական միջոցառումների կազմակերպում,
5.Բարձրագույն և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների հետ ծրագրերի իրականացում,
6.Դպրոցականների և երիտասարդների` համայնքային աշխատանքների մեջ ներգրավում,
7. Զանգվածային միջոցառումների կազմակերպում:












