Կարևորվել են հայ-ամերիկյան կրթական նոր նախաձեռնություննները
2011-11-01
Նախարարը բարձր է գնահատել հայ- ամերիկյան համագործակցությունը կրթության ոլորտում և շեշտել, որ մեր երկրում իրականացվող ամերիկյան կրթական ծրագրերը նպատակային են և թույլ են տալիս բավարարել յուրաքանչյուրի կրթական առանձնահատկությունն ու պահանջը:
Ընդգծելով, որ կրթությունը Հայաստանի Հանրապետության կառավարության գերակա ուղղություններից է, նախարար Արմեն Աշոտյանը կարևորել է տարածաշրջանի բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանշավորման գործընթացի անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ ամերիկյան կողմը կաջակցի այս նախաձեռնությանը: Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են արտահայտել ընթացքի մեջ գտնվող ծրագրերը շարունակելու և նոր նախաձեռնություններով հանդես գալու վերաբերյալ:












