Լևոն Մկրտչյանն ընդունել է Լիբանանի դեսպանին

2018-02-02

ՀՀ կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին:
Ողջունելով հյուրին՝ Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ բարեկամ Լիբանանը մշտապես եղել է  հայկական սփյուռքի  կարևորագույն կենտրոններից մեկը, որտեղ իր ծանրակշիռ տեղն ունի կրթական հաստատություններից՝ Բեյրութի Հայկազյան համալսարանը: 
ՀՀ ԿԳ նախարարը և Լիբանանի դեսպանը քննարկել են կրթության տարբեր աստիճաններում համագործակցության ամրապնդման ու հետագա զարգացման հնարավորություններն  ու  ներուժը:
Տիկին  Դաղերը պատրաստակամություն է հայտնել  քայլեր ձեռնարկել կրթության  ոլորտում հայ-լիբանանյան կապերի ամրապնդման ու խորացման համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև  Հայաստանում արաբերեն լեզվի ուսուցման  և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։