Պարգևատրում
2012-02-20
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով`«Ոսկե հուշամեդալո» պարգևատրվել են`
•Էդվարդ Չուբարյանը- ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ,
•Նելլի Բաղդասարյանը - ՀՊՃՀ հասարակական գիտությունների և լեզուների ֆակուլտետի պատմության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, քաղաքական գիտությունների թեկնածու,
• Ամալյա Հարությունյանը - Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցի տնօրեն,
•Լիանա Հովսեփյան - Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ֆիզդաստիարակության ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Ֆահրադյանը պարգևատրել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պատվոգրով:












