Տարածաշրջանում առաջին կենտրոնը

2012-02-21

ՀՀ կրթության և գիտության նախարար  Արմեն Աշոտյանն այսօր Երևանի թիվ 4 արհեստագործական ուսումնարանում  մասնակցել է էլեկտրական սարքավորումների ժամանակակից կենտրոնի բացմանը: Ծրագիրն իրականացվել է փայտի, քարի և մետաղի մշակման  ոլորտում էլեկտրական սարքավորումների առաջատար  գերմանական <Bosch> ընկերության աջակցությամբ: ՀՀ ԿԳ նախարարը, գնահատելով ուսումնարանի տեխնիկական հագեցվածությունը և կարևորելով մասնավոր հատվածի ներգրավումը կրթության կազմակերպման գործընթացում, ընդգծել է, որ կրթական համակարգը  նոր տեխնոլոգիաների և ժամանակակից սարքավորումների հագեցվածության  խնդիր ունի: 

«Էլեկտրական սարքավորումների այս կենտրոնը Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում առաջինն է, բայց հուսով ենք, որ  վերջինը չի լինի: Այսպիսի կենտրոնների պահանջարկը մեծ է, քանի որ դրանք նպաստում են շուկային միտված մասնագիտությունների ուսուցման  կազմակերպմանը: Կենտրոնը զինված է գերժամանակակից տեխնիկայով, և եթե  երիտասարդը սովորում է աշխատել այդ գործիքներով, նա անպայման իր տեղը կգտնի աշխատաշուկայում, ինչը շատ կարևոր է»,- նշել է նախարարն ու հավելել, որ նախատեսվում է կազմակերպել դասավանդող վարպետների վերապատրաստում: Նախարարը մասնավոր ընկերության ներկայացուցիչներին առաջարկել է շարունակել համագործակցությունը` ցանցը ընդլայնել և նման կենտրոններ ստեղծել նաև այլ ուսումնարաններում: Գերմանական <Bosch> ընկերության ներկայացուցիչ Ն. Պրուիձեն գոհունակությամբ է խոսել ծրագրի մասին և նշել, որ սա տարածաշրջանում առաջին նման կենտրոնն է:
Նախարարը շրջել է կենտրոնում, ծանոթացել սարքավորումների հնարավորություններին և նույնիսկ դրանցից մի քանիսը փորձարկել անձամբ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։