«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ «ԱՊԱՐԱՆԻ ՖԻԶԻԿԱՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ և
2012-02-28
ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի, 64-րդ հոդվածի 2-րդ մասի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-2-րդ մասերի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.1.Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Ապարանի ռազմամարզական վարժարան» պետական ոչ…
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հրավիրում է
2012-02-27
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մեդիակենտրոնում գործում են սովորողների օժտվածության զարգացման տարատեսակ ակումբներ` գիտակների, «Տիեզերք», «Խաղարկային դատարան», Լուսաստղ, Art-mskh (նորագույն մշակույթի), Info-mskh (լրագրողների), «Ռոբոտիքս», «Համակարգչային ուսուցողական խաղերի ստեղծում», Դիզայներ-տեխնոլոգի, կենդանաբանի, բուսաբանի, էկոլոգի, հայրենագետի, կինո-ֆոտո:
Ակումբները բաց են ու անվճար հանրապետության բոլոր սովորողների համար, գործում են տարբեր հասարակական, բարեգործական, ոչ կառավարական…
Գիտաժողով՝ «Բնագիտությունը 21-րդ դարում. ուսուցման հիմնախնդիրներ և լուծումներ»
2012-02-27
2012թ. ապրիլի 27-29-ը, Երևանի պետական համալսարանում տեղի կունենա «Բնագիտությունը 21-րդ դարում. ուսուցման հիմնախնդիրներ և լուծումներ» խորագրով համահայկական III կրթական գիտաժողովը: Գիտաժողովին կարող են մասնակցել դպրոցների ուսուցիչներ, բուհերի դասախոսներ, քոլեջների դասատուներ, մագիստրոսներ, ասպիրանտներ և կրթության ոլորտի մասնագետներ:
Բոլոր տեղեկությունները կարող եք ստանալ բեռնելով «Bnaget conferance 2012.rar» ֆայլը:
Կստորագրվի հուշագիր
2012-02-27
Փետրվարի 28-ին, ժամը 1100-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանը և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աշոտ Վարոսյանը կստորագրեն կրթության ոլորտում համագործակցության մասին հուշագիր, որով նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել լավագույն ուսանողներին և ուսուցիչներին: Ծրագրում ներառված են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ու Ջավախքը:
ՀՀ ԿԳ նախարարի հարցազրույցը Լիտվայի հանրային ռադիոյին
2012-02-27
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Լիտվա կատարած պաշտոնական այցի շրջանակում հարցազրույց է տվել Լիտվայի հանրային ռադիոյին, որի ընթացքում անդրադարձել է հայ-լիտվական կրթական համագործակցությանը վերաբերող համաձայանագրին: Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի կրության ոլորտում իրականցվող բարեփոխումները և միջազգային համագործակցության ընդլայնմանը միտված ծրագրերը:












