ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը մարտի 8-ի կապակցությամբ
2012-03-07
Շնորհավորում եմ Ձեզ կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի կապակցությամբ:
Անգնահատելի է հայ կնոջ դերն ինչպես ընտանիքում, այնպես էլ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Բոլոր ժամանակներում նա եղել է ազգային լավագույն ավանդույթների կրողն ու փոխանցողը, միշտ հոգատարությամբ և արժանապատվությամբ է կատարել իր առաքելությունը` սերնդեսերունդ արժանանալով ակնածանքի ու խոնարհումի:
Շնորհավորում եմ մեր բոլոր ուսանողուհիներին, ովքեր իրենց գեղեցկությամբ և կայտառությամբ յուրատեսակ հմայք են տալիս գարնանային այս պայծառ տոնին:
Սիրելի կանայք, ցանկանում եմ Ձեզ առողջություն, հաջողություն և երջանկություն: Ժպիտն ու կանացի հմայքը թող ուղեկցեն Ձեզ ողջ կյանքում:
Մաղթում եմ գարնանային բարձր տրամադրություն և անսահման սեր:
Լավագույն ցանկություններով` ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ












