Պատվոգրեր՝ վաստակաշատ ուսուցչուհիներին

2012-03-07

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել տոնական ընդունելություն կանանց միջազգային տոնի` մարտի 8-ի առթիվ: Մարզերի և մայրաքաղաքի դպրոցների մոտ երկու տասնյակ վաստակաշատ  մանկավարժներ արժանացել են ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրերի: 
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն  ոլորտի կանանց մաղթել է անձնական երջանկություն և ժպիտ: «Կրթական համակարգն ամենագեղեցիկ, ամենաիմաստուն ու ամենաբարի համակարգն է շնորհիվ ոլորտում ընդգրկված կանանց` ուսուցիչների, դասախոսների, ուսանողուհիների, աշակերտուհիների :
Կրթական համակարգը` որպես դաստիարակության, արժեքների ստեղծման ու փոխանցման համակարգ, լավագույնս է բացահայտում հայ կնոջ կերպարը: Վստահորեն կարող եմ ասել, որ հայ կնոջ օգնությամբ ու մասնակցությամբ կրթական համակարգում առավել մեծ հաջողություններ կարող են գրանցվել»,-նշել է  Արմեն Աշոտյանը և հավելել, որ կանայք լրացուցիչ բարություն են հաղորդում մեր հասարակությանը:
Մարտի 8-ի առթիվ ուսուցչուհիների պարգևները հանձնել է ՀՀ ԿԳ նախարարի տեղեկալ Մանուկ Մկրտչյանը:  Շնորհավորելով կրթության համակարգում աշխատող կանանց` Մանուկ Մկրտչյանը  բանաստեղծական մի քանի քառյակ է նվիրել նրանց և  մաղթել անսահման ժպիտ և ստեղծագործ աշխատանք: Պարգևների հանձնման արարողությունից հետո ուսուցչուհիները երախտիքի խոսքեր են հղել, ինչպես նաև միջոցառումը զարդարել երգով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։