Ցուցահանդես` նվիրված բուհի 90-ամյա հոբելյանին

2012-04-05

Հայաստանի նկարիչների միությունում այսօր բացվել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 90-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են համալսարանի տարբեր տարիների շրջանավարտների և դասախոսների 140-ից ավելի աշխատանքներ: Վաստակավոր և ժողովրդական նկարիչների և ճարտարապետների կողմից իրականացված ճարտարապետական նախագծերի, գրաֆիկայի, գունանկարի, քանդակի և դեկորատիվ կիրառական արվեստի միջոցով ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել է ոչ միայն տվյալ բուհի, այլ առհասարակ ճարտարապետաշինարարական ոլորտի 90-ամյա պատմությունը:
ՀՊՃՀ ռեկտոր Հ. Թոքմաջյանն իր խոսքում խորհրդանշական է համարել այն փաստը, որ  ցուցահանդեսին ներկայացված են ինչպես Կոջոյանի, Քոչարի, այսօրվա վարպետների` Թաթոսի, Մանասերյանի, Մամյանի նկարները, այլ նաև երիտասարդներների աշխատանքներ: “Սա ոչ միայն մեր համալսարանի, այլ նաև ամբողջ Հայաստանի պատմությունն է: Այդ տեսակետից ցուցահանդեսը ստացվել է,-նշել է ռեկտորը: Ցուցահանդեսին ներկայացված են աշխատանքներ համալսարանի  և Ճարտարապետության ազգային թանգարանի ֆոնդերից:
Ցուցահանդեսը կգործի մինչեւ ապրիլի 12-ը: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։