Նոր հեռանկարներ` հայ-ռուսական կրթական համագործակցության
2012-09-14
Դմիտրի Լիվանովը պատրաստակամություն է հայտնել քննարկել առաջարկը` տեղեկացնելով, որ վերոնշյալ կարգավիճակ ստանալու նպատակով ՌԴ մի շարք բուհեր արդեն ընդգրկված են համապատասխան ցուցակում և, անցնելով մրցույթ, կստանան նշված կարգավիճակը: Ըստ Դ. Լիվանովի` Ռուսաստանը շահագրգռված է բուհերին տալ հետազոտական ուղղվածություն, որպեսզի վերջիններս լինեն ոչ միայն ուսումնական, այլ նաև գիտահետազոտական կենտրոններ:
Նախարար Ա. Աշոտյանը բարձրացրել է Ռուսաստանի, մասնավորապես, մեծաքանակ հայազգի բնակչություն ունեցող քաղաքների /Դոնի Ռոստով, Կրասնոդար, Ստավրապոլ, Սոչի/ դպրոցներում հայոց լեզվի ուսուցման հարցը: Այդ համատեքստում ՀՀ կրթության և գիտության նախարարն առաջարկել է վերոնշյալ ծրագիրը կիրառել նաև Մոսկվայի 2 դպրոցում` պատրաստակամություն հայտնելով օժանդակել ուսուցման ծրագրի մշակման, մասնագետների վերապատրաստման և դասագրքերի տրամադրման հարցերում:
Դ.Լիվանովը, դրական գնահատելով վերոնշյալ նախաձեռնությունը, տեղեկացրել է, որ Ռուսսաստանի Դաշնությունում նշված հարցերը լուծվում են` դպրոցների ծնողների կառավարման խորհուրդների համաձայնությամբ: Նա առաջարկել է ընտրել որևէ դպրոց և փորձնական ծրագրի շրջանակում կիրառել հայոց լեզվի ուսուցումը և, ըստ այդմ, ելնելով արդյունքներից, անցնել հաջորդ փուլին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Հայաստանում ռուսաց լեզվի դասավանդման հետ կապված առկա վիճակը և զարգացման հեռանկարները: Անդրադարձ է եղել նաև Հայաստանում ավագ դպրոցի կարգավիճակով ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան ռուսական գիմնազիա հիմնելու հարցին:
Կողմերը քննարկել են նաև հայ-ռուսական համագործակցությանը վերաբերող նախաձեռնություններ ինչպես ԱՊՀ, այնպես էլ եվրոպական բարձրագույն կրթական տարածքներում:












