Գործնական քայլեր՝ հայ-լիտվական կրթական համագործակցության

2012-09-13

«Նովոստի» մամուլի կենտրոնում այսօր՝ սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել  «Հայ–լիտվական կրթական ծրագրերի զարգացումը» թեմայով մամուլի ասուլիս՝ ՀՀ կրթության և գիտւթյան նախարարության  «Զբոսաշրջության, սերվիսի և սննդի արդյունաբերության հայ–հունական պետական քոլեջի»  տնօրեն Արթուր Վարդանյանի և Լիտվայի  «Կաունասի Ձեռնարկատիրական ծառայությունների ոլորտի աշխատակիցների մասնագիտական ուսուցման կենտրոնի» տնօրեն Լայմուտե Անժունեի  մասնակցությամբ:

Բանախոսները ներկայացրել են միջին մասնագիտական կրթության ոլորտում Հայաստանի և Լիտվայի քոլեջների և ՄԿՈՒ ոլորտի կրթական հաստատությունների միջև ծավալված համագործակցությունը: Բանախոսները նշել են , որ  համագործակցությունը սկիզբ է առել Լիտվայի կրթության և գիտութայն նախարարի Հայաստան կատարած պաշտոնական այցից  հետո՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի  հետ ձեքբերված փոխհամաձայնության շրջանակում: Գործնական քայլերը սկիզբ են առել նախորդ տարվա սեպտեմբերից, այս ընթացքում ուսանողների և դասախոսների փոխադարձ այցելություններ են կազմակերպվել: Ձեռքբերված պայմանավորվածության արդյունքում  «Զբոսաշրջության, սերվիսի և սննդի արդյունաբերության հայ–հունական պետական քոլեջի»  ուսանողներին, ինչպես ասուլիսում տեղեկացրել է տնօրեն  Ա. Վարդանյանը, հնարավորություն է ընձեռվել կրթությունը շարունակել Լիտվայի «Կաունասի Ձեռնարկատիրական ծառայությունների ոլորտի աշխատակիցների մասնագիտական ուսուցման կենտրոնում»:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։