Մրցույթ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությ
2012-09-19
ա) առնվազն հինգ տարվա գիտական կամ գիտամանկավարժական աշխատանքային փորձ,
բ) պատմական կամ փիլիսոփայական, կամ բանասիրական գիտությունների, կամ արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան,
գ) տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, կրթության և գիտության ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):
Հավակնորդը պարտավոր է ներկայացնել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի» զարգացման և բարեփոխման հայեցակարգ (հիմնադրույթներ):
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի» տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում (ՀՀ ԿԳՆ Մատենադարանի խորհրդի նախագահի անունով),
բ) երկու լուսանկար 3x4 չափսի,
գ) աշխատանքային գրքույկի պատճենը,
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկը (լրացված),
է) տեղեկանք մշտական բնակության վայրից,
ը) գիտությունների դոկտորի աստիճանը հավաստող փաստաթղթի պատճենը,
թ) հրատարակած աշխատությունների, հոդվածների և հրապարակումների համառոտ մատենագրությունը
ժ) բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել),
է) զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝բնօրինակներով) ներկայացնել 2012թ. սեպտեմբերի 25-ից հոկտեմբերիի 25-ը ներառյալ, ժամը 1000-ից 1300-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն: Հասցեն` ք. Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3, հեռախոս` 583-483:
Մրցույթը տեղի կունենա 2012 թվականի նոյեմբերի 5-ին, ժամը 1100-ին Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում / Հասցեն՝ Մաշտոցի պողոտա 53/
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն












