Թեկնածուների առաջադրում

2012-12-25

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ՀՀ ԿԳ նախարարի «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու, հանրակրթական առարկաների դասագրքերը հրատարակելու և հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը  հաստատելու մասին»  21.09.2009թ. N 752-Ն հրամանի  համաձայն կազմում է հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների անդամների թեկնածուների համակարգչային…

Ա. Աշոտյան. «Գլաձորը» Հայաստանի լավագույն համալսարաններից մեկն է

2012-12-24

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է «Գլաձոր» համալսարան և հանդիպել բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության հետ: Ողջունելով ներկաներին` նախարարը նշել է, որ «Գլաձոր» համալսարանը, տարեցտարի ընդլայնելով իր հնարավորությունների շրջանակը, ստեղծում է առավել նպաստավոր պայմաններ իր մանկավարժների և ուսանողների համար: «Բուհի հետագա զարգացման գործում կատարված ներդրումները…

Ցուցահանդես՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված

2012-12-24

Հայաստանի նկարիչների միությունում այսօր տեղի է ունեցել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի  հիմնադրման 90-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը: Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին նախարարը շեշտել է, որ մանկավարժական համալսարանը Հայաստանի կարևոր մշակութային կրթության կենտրոններից է: «Մենք այսօր…

Կայացել է ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի ամփոփիչ նիստը

2012-12-24

Կայացել է ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի նիստը, որը վարել է կոլեգիայի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը: Կոլեգիայի օրակարգում ընդգրկված էր երկու հարց` ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ազգային վարկանիշավորման համակարգ (մեթոդաբանություն, ցուցանիշներ, հաշվարկի մեխանիզմ) և ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համակարգ (մեթոդաբանություն, ցուցանիշներ, հաշվարկի մեխանիզմ): Ողջունելով…

Շնորհանդես

2012-12-24

Դեկտեմբերի 25-ին, ժամը 1200-ին Վիվա Սել-ՄՏՍ ընկերության գրասենյակում /Արգիշտի 4/1/ տեղի կունենա Վիվա Սել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ մշակված հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համակարգերի շնորհանդեսը, որին կմասնակցեն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Վիվա Սել-ՄՏՍ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։