Թեկնածուների առաջադրում
2012-12-25
Թեկնածուներին առաջադրվող պարտադիր պահանջներն են`
1) բարձրագույն կրթություն (դիպլոմավորված մասնագետ, բակալավր, մագիստրոս).
2) մանկավարժական աշխատանքի առնվազն 7 տարվա ստաժ` համապատասխան առարկայի դասավանդման:
Հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է տարակարգ, կոչումներ, գիտական աստիճան, առավել երկար ստաժ ունեցող հավակնորդներին:
Թեկնածուները պետք է լրացնեն անձնական թերթիկ, որտեղ պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.
1) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), զբաղեցրած պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, կրթության, աշխատանքային ստաժի մասին և այլ տվյալներ.
2) այն առարկայի (առարկաների) անվանումը, որի դասագրքերի հանրակրթության պետական չափորոշչին համապատասխանության գնահատման հանձնաժողովում կոնկրետ թեկնածուն կարող է ընդգրկվել որպես հանձնաժողովի անդամ:
2013թ-ին կանցկացվի հետևյալ առարկաների և դասարանների համար նախատեսված դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների մրցույթ.
1.Ռուսաց լեզու 5,6, 7և 8,9
2.Անգլերեն 5,6 և 7,8,9
3.Ֆրանսերեն 5,6 և 7,8,9
4.Գերմաներեն 5,6 և 7,8,9
5.Ինֆորմատիկա 8,9
6.ՆԶՊ 8,9
7.Տեխնոլոգիա 5,6,7
8.Հայաստանի աշխարհագրություն 9
9.Կենսաբանություն 9
Թեկնածուների անձնական թերթիկները, դիպլոմի և աշխատանքային գրքույկի պատճենները ներկայացվել ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչություն (վարչության պետ Ն. Հովհաննիսյան, հեռախոսներ` 52-47-49, 52-47-77) մինչև 2013թ-ի հունվարի 25-ը:












