Ամենամյա միջազգային մրցույթ «Էներգիան և շրջակա միջավայրը»
2012-12-22
SPARE-ԷՌՕԴԾ միջազգային նախագիծի (էներգիայի և ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիր) շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և նախագծի համակարգողը Հայաստանում` «Տապան» էկո-ակումբ հ/կ-ն, հայտարարում են «Էներգիան և շրջակա միջավայրը» ամենամյա միջազգային մրցույթի սկիզբը` 2012-2013 ուսումնական տարվա համար, որին մասնակցելու են ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի թվով 17 երկրներ:
2012-2013 ուսումնական…
Մեկնարկել է եռօրյա սեմինար
2012-12-21
Ծաղկաձորի Ստեղծագործական տանն այսօր տեղի է ունեցել «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության կողմից կազմակերպված եռօրյա սեմինարի բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, ծրագրում ընդգրկված 30 դպրոց-կենտրոնների տնօրեններ ՀՀ բոլոր մարզերից և կրթության ոլորտի այլ ներկայացուցիչներ: Ողջունելով սեմինարի մասնակիցներին՝ …
Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵՊՀ խորհրդի տարեվերջյան նիստին
2012-12-21
Հայաստանի Հանրապետության նախագահ, Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ԵՊՀ խորհրդի տարեվերջյան նիստին:
Նիստում քննարկվել և հավանության է արժանացել 2011/2012 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ համալսարանի ռեկտորի հաշվետվությունը: Խորհրդի անդամները հավանություն են տվել նաև 2010-2014թթ. ԵՊՀ զարգացման ռազմավարական…
Տարեվերջյան ասուլիս
2012-12-21
Դեկտեմբերի 22-ին, ժամը 1100-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա նախարար Արմեն Աշոտյանի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսը:
Սեմինար
2012-12-20
Դեկտեմբերի 21-ին, ժամը 1000-ին Ծաղկաձորում /Գրողների տուն/ տեղի կունենա «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության կողմից կազմակերպված սեմինարի բացման արարողությունը, որին կմասնակցեն ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, կրթության ոլորտի պատասխանատուներ, 30 դպրոց-կենտրոնների տնօրեններ:
Սեմինարի ընթացքում կներկայացվի «Դպրոց-կենտրոնների միության» փորձագետների կողմից մշակված դպրոցի զարգացման ծրագրի մեթոդական ուղեցույց-ձեռնարկը`…












