Մամուլի հաղորդագրություն
2013-02-01
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը և «Լույս» հիմնադրամն ազդարարում են համատեղ նոր նախաձեռնության` «Գիտելիքի համալիր» ծրագրի մեկնարկը: Ծրագրի նպատակը Հայաստանի առաջատար բուհերի և փորձագետների միջև փորձի փոխանակման ապահովումն է: Այն հնարավորություն է տալիս բոլոր ներգրավվածներին միմյանց փոխանցելու ուսումնառության և գիտելիքի պրակտիկ գործածման լավագույն փորձը:
Աշխարհի առաջատար բուհերի «Լույս» հիմնադրամի շրջանավարտները և փորձագետները ծրագրի շրջանակում կդասավանդեն հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, որը կկազմի Հայաստանի պետական բուհերի ուսումնական պլանի մասը: «Լույսի» շրջանավարտները, ովքեր սերտ կապ են պահում իրենց ավարտած բուհերի հետ, կդառնան գիտելիքի դեսպաններ` խթանելով Հայաստանում հետազոտական մտքի զարգացմանը: Սա կապահովի նորագույն գիտելիքի հոսքը արտերկրից Հայաստան և հակառակ ուղղությամբ: Նախաձեռնությունը նպատակ ունի ապահովել արդյունավետ կապ գիտելիքի և համաշխարհային շուկաների միջև: Համագործակցությունը նաև խթանում է մասնագիտական փորձի ընդլայնումը ու գործիմացության ակադեմիական գիտելիքների մակարդակի բարձրացումը:
ԿԳ նախարարության և «Լույսի» գործընկեր կազմակերպությունները ծրագրի շրջանակներում հրավիրում են ոլորտի առաջատարների ամբողջ աշխարհից` գիտելիքը գործ դարձնելու հմտությունը Հայաստան բերելու համար: Ծրագիրն առաջարկում է թեմատիկ քննարկումներ` հետևյալ խորագրով. «Սովորելու և սովորեցնելու հազար ու մի եղանակ»: Թեմատիկ քննարկումները կանցկացվեն յուրաքանչյուր 6-8 շաբաթը մեկ:
http://luys.am/am/connectedknowledge: