ԳԴՀ-ն ճանաչում է ՀՀ միջնակարգ կրթության ատեստատը

2018-05-11

Գերմանիայի Դաշնային Հանրապետության լուսավորության և մշակույթի հարցերով նախարարների համաժողովը հաստատել է Հայաստանի Հանրապետության 12-ամյա միջնակարգ (ընդհանուր) կրթության ատեստատների ճանաչման մասին որոշումը:

Ըստ այդմ` ՀՀ 12-ամյա դպրոցական կրթության ավարտական վկայական ստացած շրջանավարտները բոլոր մասնագիտություններով ուղիղ կարող են դիմել Գերմանիայի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար։  Որոշումն ուժի մեջ է մտնելու 2018-2019 ուսումնական տարվա ձմեռային կիսամյակից սկսած` հաշվի առնելով գերմանական բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմելու ժամկետները և պայմանները: 

Նշված որոշումը տեղադրված  է ԳԴՀ լուսավորության և մշակույթի հարցերով նախարարների համաժողովի արտասահմանյան կրթական վկայագրերի ճանաչման տեղեկատվական համակարգի www.anabin.kmk.org պաշտոնական կայքէջում։

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։