Վերապատրաստումներ կիրականացնեն 7 կազմակերպություններ

2013-03-06

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի արդյունքները: Մրցույթին մասնակցելու համար դիմել էին 7 կազմակերպություններ.

1.«Կրթության ազգային ինստիտուտ»  ՓԲԸ
2.«Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների»  հիմնադրամ
3. Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
4.«Մանկավարժական նախաձեռնություն»  հայկական ասոցիացիա
5.«Կրթության առանց սահմանի» ՀԿ
6.«Պեպանյան»  ուսումնախորհրդատվական կենտրոն
7.«Ուսուցման ազգային հիմնադրամ»   
Մրցութային շեմը հաղթահարել և երաշխավորվել են բոլոր 7 կազմակերպությունները:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։