ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Մայքրոսոֆթի հայաստանյան ներկայացուցչությունը հայտարարում են Մայքրոսոֆթի «Երևակայության գավաթ» ուսանողական մրցույթը: Վերջինս Մայքրոսոֆթ տեխնոլոգիաների շրջանակում իրականացվող ամենամյա համաշխարհային ուսանողական մրցույթ է, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին` օգտագործել իրենց երևակայությունը և ստեղծագործական միտքը՝ գլոբալ խնդիրների լուծման նպատակով տեխնոլոգիական նորարարություն առաջարկելու համար:
Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։