Հայաստանը միացել է «eTwinningplus» ծրագրին
2013-03-26
Երևանի թիվ 198 ավագ դպրոցում այսօր տեղի է ունեցել «eTwinningplus» ծրագրին Հայաստանի միացման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում ներկայացվել են «eTwinningplus» ծրագիրը, կատարված աշխատանքներն ու զարգացման հեռանկարները: Ծրագրին մասնակից դպրոցների ներկայացուցիչներին ողջունել և արդյունավետ աշխատանք է մաղթել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը, ով, մասնավորապես, նշել է. ««eTwinningplus»-ն ուղղակի ծրագիր չէ, այն Եվրոպական հարևանության քաղաքականության, այսինքն` համընդհանուր պետական ծրագրի շրջանակում է և հանդիսանում է դրա բաղկացուցիչ մասը:
Մեր դպրոցների ակտիվությունից և արդյունավետ աշխատանքից է նաև կախված մեր երկրին տրվող գնահատականը` Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակում, որովետև այդ քաղաքականությունը ՀՀ գերակա ուղղություններից մեկն է: Համոզված եմ, որ վերոնշյալ ծրագիրն առաջին հերթին անհրաժեշտ է մեր դպրոցներին և երեխաներին, քանի որ այն հնարավորություն է տալիս շփվել եվրոպական երկրների դպրոցների հետ, փորձի փոխանակում իրականացնել, երեխաների մոտ զարգացնել շփումների ունակությունը, մեր մշակույթն ու կրթությունը ներկայացնել եվրոպական երկրներին, ինչպես նաև զարգացնել աշակերտների և ուսուցիչների կարողությունները` օտար լեզվի և ՏՀՏ օգտագործման ուղղությամբ»,-նշել է ԿՏԱԿ-ի տնօրենը` հավելելով, որ «eTwinningplus»-ի շրջանակներում սկիզբ առած համագործակցությունն արդեն տալիս է իր առաջին պտուղները. ներկայումս Հայաստանի դպրոցներն արդեն մասնակցում են 7 ծրագրիÖ‰ Ըստ Արտակ Պողոսյանի` հետագայում նախատեսվում է ընդլայնել Հայաստանի դպրոցների և Եվրոպական կրթական տարածքի դպրոցների համագործակցությունըÖ‰
«eTwinning»–ը եվրոպական դպրոցների էլեկտրոնային համագործակցության համայնք է, որտեղ մասնակից երկրների ուսուցիչները և սովորողներն ինչպես անհատական, այնպես էլ խմբերով կարող են գրանցվել և օգտվել «eTwinning»–ի առցանց գործիքներից, վիրտուալ միջավայրում հանդիպել միմյանց, իրականացնել գաղափարների և առաջավոր փորձի փոխանակում, ձեռք բերել թիմային աշխատանքի հմտություններ, զարգացնել օտար լեզուների և համակարգչային գիտելիքների իմացությունը, իրականացնել ուսումնական և կրթական այլ առցանց ծրագրերÖ‰
Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում «eTwinning»–ին մասնակցելու հրավեր են ստացել Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Ուկրաինան և միջերկրածովյան ավազանի երկրներից Թունիսը, որի արդյունքում ստեղծվել է համագործակցության նոր հարթակ` «eTwinningplus»–ըÖ‰
Հայաստանի դպրոցների մասնակցությունը «eTwinningplus» ծրագրին սկսվել է 2013թ., երբ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, որպես Աջակցող գործընկեր կազմակերպություն, գրանցել է առաջին դպրոցները՝ հնարավորություն տալով վերջիններիս սկսել համագործակցության առաջին քայլերըÖ‰ Ներկայումս «eTwinningplus» պորտալում գրանցված են 22 դպրոց և ավելի քան 90 ուսուցիչ` Հայաստանի տարբեր մարզերից և ԵրևանիցÖ‰ Մասնակից դպրոցների ընտրությունը կատարվել է բաց մրցույթով՝ ընդգրկելով տարբեր կազմակերպական ձև և կրթական աստիճան ունեցող դպրոցներ՝ հիմնական, միջնակարգ, ավագ, մասնավոր վարժարաններÖ‰