Մրցույթներ միջպետական համաձայնագրի շրջանակում

2013-05-17

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը միջպետական համաձայնագրերի շրջանակում հայտարարում է մրցույթներ 2013-2014 ուսումնական տարվա կրթաթոշակների համար.
Սլովակիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական և ասպիրանտական կրթություն ստանալու համար /1 մագիստրոսական և 1 ասպիրանտական կրթաթոշակ/,
Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական և ասպիրանտական կրթություն ստանալու համար/10 կրթաթոշակ/,
Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու համար /2 բուհական,2 մագիստրոսական և 2 ասպիրանտական կրթաթոշակ/: 
Մրցույթների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ կայքի Միջազգային կապեր-Մրցույթներ բաժնից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։