Ֆրանսերենը` որպես 3-րդ օտար լեզու դասավանդող 25 ուսուցիչներ կվերապատրաստվեն

2013-06-25

Հունիսի 24-28-ը Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի Տարածաշրջանային կենտրոնի (CREFECO) աջակցությամբ վերապատրաստում կանցնեն Երևանի դպրոցներում ֆրանսերենը որպես 3-րդ օտար լեզու դասավանդող 25 ուսուցիչներ` «Մանկավարժական նորարարությունը ֆրանսերենի դասին (ֆրանսերենը որպես օտար լեզու)» ծրագրի շրջանակում:
Վերապատրաստումն իրականացվում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ-OIF) Գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի միջև 2012 թվականին ստորագրված Լեզվական համաձայնագրի շրջանակումÖ‰
Վերապատրաստումն անցկացնելու է Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի Տարածաշրջանային կենտրոնի (CREFECO) կողմից գործուղված միջազգային փորձագետըÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։