Ամփոփվել են Իրանի Իսլամական Հանրապետության կրթաթոշակային մրցույթի արդյունքները
2013-07-10
«Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կրթության, գիտության և տեխնոլոգիայի բնագավառներում համագործակցության մասին» գործնական ծրագրի շրջանակում, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի N1205-Ն հրամանով հաստատված «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի
մրցույթի անցկացման (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, ասպիրանտուրայի /ինտերնատուրա, օրդինատուրա/ և դոկտորանտուրայի կրթական ծրագրերով) կարգը»՝ ՀՀ ԿԳՆ-ն անցկացրել է Իրանի Իսլամական Հանրապետության կրթաթոշակային ծրագրի մրցույթը: ՀՀ կրթության և գիտության նախարարի 06.03.2013թ. 734-Ա/Ք հրամանով ստեղծված հանձնաժողովի որոշմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության կրթաթոշակային ծրագրով հաղթող են ճանաչվել ՀՀ հետևյալ քաղաքացիները: