ԻԻՀ դեսպան. «Վերջին տարիներին կրթության որակի առաջընթացն արձանագրում են նաև իրանցի ուսանողները»
2013-07-09
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել` իրանցի ուսանողների խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների, ինչպես նաև բուհերի ղեկավարների պատրաստակամության համար: Մոհամմադ Ռեյիսիին ընդգծել է, որ իր հետ զրույցում իրանցի ուսանողները շեշտում են վերջին տարիներին Հայաստանի բուհերում կրթության որակի էական տարբերության և արձանագրված առաջընթացի առկայությունը: Դեսպանը նաև նշել է, որ Իրանը գիտահետազոտական ոլորտում կուտակել է մեծ առաջընթաց և պատրաստ է իր փորձը փոխանցել բարեկամ երկրներին:
Կողմերը քննարկել են նաև հայ-իրանական համատեղ ուսումնական հաստատություն հիմնելու գաղափարը, որը, ըստ հանդիպման մասնակիցների, կարևոր խնդիր է, քանի որ եթե առկա են կրթական և մշակութային կապեր, ապա շատ ավելի հեշտ են հաջողվում քաղաքական և տնտեսական հարաբերությունները: Նախարարն այդ առիթով ընդգծել է, որ այլ երկրների հետ համագործակցության օրինակը ցույց է տալիս, որ համատեղ ուսումնական հաստատությունը նպաստում է երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դիպլոմների փոխճանաչման, ԵՊՀ-ում իրանագիտության զարգացման, աշակերտների և ուսանողների փոխայցելության, ինչպես նաև պարսկերեն լեզվի ուսուցիչների վերապատրաստման նպատակով անհրաժեշտ դասընթացներ անցկացնելու հնարավորության և պարսկերենի նոր դասագրքերի տրամադրման հետ կապված հարցեր:












