Դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների փորձարկում

2013-11-21

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, համաձայն որի` 2013թ. նոյեմբերից մինչև 2014թ. ապրիլ ընկած ժամանակահատվածում, համապատասխան ուսումնական հաստատություններում անցկացնել 2012 և 2013 թվականների մրցույթներով անցած դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների փորձարկում: Հրամանով հաստատվել է նաև դասագրքերի փորձարկման մեթոդական ուղեցույցը: Միաժամանակ, Դասագրքերի շրջանառու հիմնադրամին…

Աշխատանքային այց Գյումրի

2013-11-21

Նոյեմբերի 22-ին  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով կմեկնի Գյումրի: Նախարարը ժամը 1030-ին կայցելի Ֆոտոն վարժարան, 1115-ին՝ Գյումրու պետական բժշկական քոլեջ, 1200-ին՝ Երևանի պետական կոնսերվատորիայի, Գեղարվեստի ակադեմիայի, Թատրոնի և կինոյի ինստիտուտի Գյումրու մասնաճյուղեր, 1300-ին  մարզպետարանում հանդիպում կունենա կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ:

Ինժեներական կրթության հեռանկարները Հայաստանի դպրոցներում

2013-11-21

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական կենտրոնում հրավիրված  «Ինժեներական կրթության հեռանկարները Հայաստանի դպրոցներում» թեմայով գիտաժողովին: Գիտաժողովը մեկնարկել է «Նաիրի» կոնսորցիումի կողմից մշակված` ՏՏ ուսուցման ժամանակակից մեթոդաբանության վրա հիմնված լաբորատորիայի դպրոցական հայեցակարգի ցուցադրությամբ:

Ա. Աշոտյան. «Վերջին չորսուկես տարիների ընթացքում որևէ ուսանող չի տուժել, չի զրկվել ապագան կրթության միջոցով կառուցեÕ

2013-11-21

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հերթական մարզային այցելությունը Լոռու տարածաշրջան էր. այցի ընթացքում նախարարին ուղեկցում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նախարարը նախ այցելել է Վանաձորի ֆիզմաթ և բնագիտական թեքումով «Էվրիկա» հատուկ դպրոց, որը հայտնի է իր աշակերտների լուրջ հաջողություններով միջազգային օլիմպիադաներում: Արմեն Աշոտյանը շրջել է դասասենյակներում, զրուցել…

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է

2013-11-20

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին հասցեագրված ՀՀ ԱԺ պատգամավորներ, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի երիտասարդական ծրագրերի համակարգող Վ. Բաբայանի և ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահ Վ. Էնֆիաջյանի նամակներին տրվել են պատասխաններ: Վ. Բաբայանի և Վ. Էնֆիաջյանի գրությունների պաշտոնական պատասխանները առաքվել են համապատասխանաբար…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։