Դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների փորձարկում

2013-11-21

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, համաձայն որի` 2013թ. նոյեմբերից մինչև 2014թ. ապրիլ ընկած ժամանակահատվածում, համապատասխան ուսումնական հաստատություններում անցկացնել 2012 և 2013 թվականների մրցույթներով անցած դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների փորձարկում: Հրամանով հաստատվել է նաև դասագրքերի փորձարկման մեթոդական ուղեցույցը:
Միաժամանակ, Դասագրքերի շրջանառու հիմնադրամին հանձնարարվել է փորձարկում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատություններն ապահովել փորձարկվող դասագրքերով, ուսուցչի ձեռնարկներով և դասագրքերի փորձարկման մեթոդական ուղեցույցով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։