ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է

2013-11-20

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին հասցեագրված ՀՀ ԱԺ պատգամավորներ, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի երիտասարդական ծրագրերի համակարգող Վ. Բաբայանի և ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահ Վ. Էնֆիաջյանի նամակներին տրվել են պատասխաններ: Վ. Բաբայանի և Վ. Էնֆիաջյանի գրությունների պաշտոնական պատասխանները առաքվել են համապատասխանաբար 04. 11.2013 թ. և 13.11.2013 թ.:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մեծ փորձ ունի  բարեգործական հիմնադրամների հետ աշխատանքի, մասնավորապես համագործակցության հուշագրեր են կնքվել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական  հիմնադրամի, Մոսկվայի «Կրթություն» կրթաթոշակային հիմնադրամի, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի և այլ հասարակական ու բարեգործական հիմնադրամների հետ:
Առնվազն անհասկանալի է, թե ինչու է ամեն տարի հատկապես «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի պարագայում առաջանում թյուրընկալման խնդիր: Միաժամանակ հարկ ենք համարում տեղեկացնել, որ  <<Գագիկ Ծառուկյան>> բարեգործական հիմնադրամի ղեկավար մարմինների կողմից պաշտոնական առաջարկի դեպքում` ՀՀ ԿԳ նախարարությունը պատրաստակամ է համագործակցել: ՀՀ ԿԳՆ-ն հավատարիմ է իր որդեգրած գործընկերային, բաց ու թափանցիկ գործելակերպին, և շահագրգիռ է  համագործակցել բոլոր հասարակական, քաղաքացիական և բարեգործական կառույցների, ինչպես նաև տնտեսվարողների հետ՝ անկախ քաղաքական հայացքներից՝  ի շահ մեր երկրի ուսանողների:
Կից ներկայացնում ենք վերոնշյալ պատասխանները:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։