«Beeline Scholarship» ծրագիր
2013-11-25
ԱրմենՏել ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline), Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ հայտարարում են «Beeline Scholarship» ծրագիրի մեկնարկի մասին:
Առաջին անգամ ԱրմենՏել ընկերությունը շուրջ 100 հայ ուսանողի կտրամադրի կրթաթոշակ` վճարելով նրանց մեկ կիսամյակի ուսման վարձը: Տրամադրվող աջակցության գումարը չի կարող գերազանել 300.000 դրամը: Կրթաթոշակի…
Կրթաթոշակների հանձնում
2013-11-25
Նոյեմբերի 25-ին ժամը 1200-ին «Կոնգրես» հյուրանոցի Պիկասո սրահում տեղի կունենա մամլո ասուլիս, որի ընթացքում կհայտարարվի «Beeline Scholarship» ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակում շուրջ 100 ուսանողի կտրամադրվի կրթաթոշակ: Մամլո ասուլիսին մասնակցում են «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը և Բրիտանական…
«Որևէ բուհ Գյումրիում չի փակվում, արվեստի որևէ մասնագիտության գոյությունը վտանգված չէ». Ա. Աշոտյան
2013-11-22
Շիրակի մարզի կրթության ոլորտի խնդիրներին տեղում ծանոթանալու և առկա խնդիրները քննարկելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով մեկնել էր Գյումրի: Նախարարի այցը մեկնարկել է «Ֆոտոն» վարժարանից, որը նախորդ ուսումնական տարում անցել է ԿԳՆ ենթակայության տակ: Նախարարը շրջել է դպրոցում, զրուցել աշակերտների ու մանկավարժների հետ, ծանոթացել…
«Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի հաղթողների պարգևատրում
2013-11-22
Նոյեմբերի 25-ին, ժամը 1100-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, Կրթության ազգային ինստիտուտի Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը հրավիրում են մասնակցելու Էրեբունի Պլազա (Էրեբունի սրահ, Վազգեն Սարգսյան 24/1) հյուրանոցում կայանալիք «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի փակման արարողությանը: Հաղթողներին կողջունի և պարգևները կհանձնի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Համատեղ մշակել մեխանիզմներ՝ աշակերտին արվեստի աշխարհին մերձեցնելու». Ա. Աշոտյան
2013-11-21
Օրերս տեղի ունեցած Հայաստանի թատերական գործիչների միության համագումարի ընթացքում միության որոշ անդամներ իրենց մտահոգություն էին հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարարության՝ դրամահավաքության դեմ իրականացվող գործընթացների շրջանակներում հանրակրթական դպրոցներում տոմսերի վաճառքի արգելքի կապակցությամբ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հանդիպում Թատերական գործիչների միության նախագահ,…